Բավ է պառակտվել
12-09-2015 11:30

Վաղը Խաչվերաց է, հաջորդ օրը` ոչ աշխատանքային

Սեպտեմբերի 14-ը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերացի հաջորդող օրը ոչ աշխատանքային է: Սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: