Բավ է պառակտվել
29-08-2016 12:33

Հնաբերդի ջրանցքից դուրս է բերվել 2 տարեկան երեխայի դին

Այսօր ժամը 11.09-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում 2 տ. երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արդեն ավելի ուշ պարզ դարձավ, որ երեխան 2 տարեկան Իրինա Դավթյանն էր, որ բնակվում էր Դալար գյուղում, սակայն այցելել էր Դվին գյուղ՝ իր տատիկին։ Նրան ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, որոնք իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել էր, որ նա արդեն մահացած է։