Բավ է պառակտվել
30-05-2015 09:47

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 29-ին՝ ժամը 23.27-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-ին կմ-ում բախվել են երկու «Օպել» մակնիշի 34 UR 563 պ/հ (վարորդ՝ Կ. Խ, ծնվ. 1980 թ.) և 34 NA 032 պ/հ (վարորդ` Գ. Ս., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 34 NA 032 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ. Ս.-ն և ուղևոր Հ. Վ.-ն (ծնվ. 1983թ), 34 UR 563 պ/հ-ի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Խ.-ն (ծնվ 2005 թ) և Հ. Ղ.-ն (ծնվ. 1956 թ) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ: Բժիշկները Հ.Վ.-ի և Գ.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ղ.- և Գ.Ս.-ի առողջական վիճակը` բավարար: