Բավ է պառակտվել
14-05-2015 12:10

Ամստերդամում համտեսել են հայկական գինին

Ամստերդամում տեղի է ունեցել հայկական գինու ցուցադրություն-դեգուստացիան: Ինչպես հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, Նիդերլանդներում դա առաջին նմանատիպ ցուցադրությունն է և կազմակերպված է այդ երկրի ԱԳՆ-ի կողմից գործարարական նախաձեռնությունների շրջանակներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այդ ծրագիրը, որը մեկնարկել է Հայաստանում  2013 թվականից, ներառում է մասնագիտական փորձի փոխանակում փորձագիտության և արտահանման ոլորտում: Ցուցադրությանը ներկայացվել են Armenia Wine», «365wines», «ArmAs», «Մառանի», «Երևանի շամպայն գինիների գործարան», «Tierras de Armenia» ընկերությունների արտադրանքը: