Բավ է պառակտվել
29-05-2015 10:02

Հալեպում մեծ շուքով նշել են Հայաստանի առաջին հանրապետության օրը

Այս օրերին տագնապներով լի Հալեպում հայերը հպարտությամբ և ազգային բարձր գիտակցությամբ նշել են Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը: «Գ․Եսայան» դահլիճում Համազգայինի Սիրիայի շրջանային վարչությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել հալեպահայ կազմակերպությունների, միությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, երիտասարդական միությունների անդամներ: