Բավ է պառակտվել
29-04-2015 11:15

Հալեպում ռմբակոծվել է հայկական եկեղեցին

Սիրիայի Հալեպ քաղաքում ռմբակոծության հետևանքով ավերվել է Սրբոց Քառասնաց Մանկանց հայկական եկեղեցին։ Հին Հալեպ թաղամասում գտնվող այս եկեղեցին հայտնվել էր գրոհայինների և կառավարական զորքի շփման կիզակետում: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Հալեպի Սուլեյմանիա թաղամասի հրթիռակոծման հետևանքով մի քանի հայ էին վիրավորվել, վնասվել էր Հայ կաթողիկե եկեղեցու շենքը։