Բավ է պառակտվել
29-01-2015 13:42

Հալեպում նշել են Բանակի 23-ամյակը

Նախօրեին  Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել էր ընդունելություն: Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Վերջինս շեշտեց Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում: Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահեցրին, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը: