Հալեպում գրոհայինները տարածել են գրությունով թերթիկներ, որոնցով պահանջում են խաղաղ բնակիչներից 150 հազարական սիրիական լիր (300 դոլար)՝ հումանիտար միջանցքով քաղաքից դուրս գալու համար. գրությունը ստորագրված է՝ «Գերագույն ռազմական խորհուրդ՝ Ջեյշ-Ալ-Ֆաթահ»:
«Մեր ղեկավարությունը գիտակցում է սիրիական բանակի կողմից Հալեպի թաղամասերի ռմբակոծությունների և շրջափակման հետևանքով քաղաքի բնակիչների տառապանքները: Մեր եղբայրների հետ խորհրդակցությունից հետո մենք թույլ ենք տալիս մինչև 14 և 55-ից բարձր տարիք ունեցող մարդկանց դուրս գալ քաղաքից այն պայմանով, որ յուրաքանչյուրը կվճարի 150 հազար սիրիական լիր՝ ռազմաճակատում մեր եղբայրներին աջակցելու համար»,- նշված է թերթիկի գրության մեջ:
Ստեղծվել է ութ հումանիտար միջանցք, որոնցով խաղաղ բնակիչները և գրոհայինները կարող են դուրս գալ Հալեպի արևելյան շրջափակված շրջաններից:
Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչները շարունակում են հարվածներ հասցնել Հալեպին: Վերջին օրերին կրակոցներն ուժեղացել են: