Բավ է պառակտվել
25-03-2015 10:08

Ախալքալաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթ է տեղի ունեցել

Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթ, որին մասնակցել է շուրջ 150 մարդ։ Մասնակիցները պարզել են Հայաստանի և Վրաստանի պետական դրոշները և Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման մասին տարբեր կարգախոսներով պաստառներ: