Բավ է պառակտվել
19-03-2016 09:23

Դոնի Ռոստովում օդանավ է կործանվել. մահացել են բոլոր 55 ուղևորները (տեսանյութ)

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար օդանավը, հաղորդում է  ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնը:

Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է և այրվել, որի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել:

Նշվում է, որ օդանավի բոլոր ուղևորները ռուսներ են, իսկ անձնակազմի անդամները՝ օտարերկրացիներ:
Այս պահին դեռևս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։