Բավ է պառակտվել
24-03-2016 13:50

«Զվարթնոցում» Երևան-Մոսկվա ինքնաթիռի պայթելու վտանգի մասին ահազանգ է ստացվել

«Զվարթնոցում» արտակարգ իրավիճակ է, այնտեղ են փրկարարներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից  տեղեկացրեցին, որ ստացել են ահազանգ, որ այսօր Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը պայթելու է: «ԱԻՆ աշխատակիցները «Զվարթնոց»–ում են, տեղում կպարզվի և սահմանված կարգով կտեղեկացվի»,-ասացին ԱԻՆ-ից:  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ տեղեկատվությունը ստուգելու նպատակով ոստիկանության աշխատակիցները մեկնել են «Զվարթոնց»: