Բավ է պառակտվել
08-02-2016 12:54

Թբիլիսիի օդանավակայանից ավիաչվերթերը կատարվելու են միայն գիշերային ժամերին

Այս տարվա մարտի 1-ից մինչեւ 27-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դադարեցվելու են բոլոր ցերեկային ավիաչվերթերը: 
Ինչպես հայտնել Է TAV Georgia-ի վարչակազմը, որը Թբիլիսիի օդանավակայանի կառավարող ընկերությունն Է, ցերեկային չվերթերի դադարեցման պատճառը նորոգման աշխատանքներն են թռիչքավայրԷջքային գոտում: Վրաստանի գլխավոր օդային դարպասներից բոլոր չվերթերը կկատարվեն գիշերային ժամերին:
Նորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Համապատասխանաբար օդանավակայանից ցերեկային ավիաչվերթերն անորոշ ժամանակով կդադարեցվեն նաեւ ապրիլին եւ մայիսին, թեեւ օդանավակայանի վարչակազմն առայժմ ստույգ ժամկետներ չի կարող նշել: