Բավ է պառակտվել
22-01-2016 15:28

Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, առցանց ժամատախտակի տվյալների համաձայն, չեղարկվել է 23 ավիաչվերթ, 39 չվերթ հետաձգվել է: 
«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է երկու չվերթ, երեքի մեկնումը հետաձգվել է։ 
Հունվարի 19-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել էր ավելի քան 100 չվերթ։ 
Մոսկվայի տրանսպորտային համալիրի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ մայրաքաղաքում պահպանվում են եղանակային անբարենպաստ պայմանները, ինչի առնչությամբ վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում հրաժարվել անձնական մեքենաներով երթևեկությունից և օգտվել քաղաքային տրանսպորտից։ 
Ռուս օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ հունվարի 22-ին Մոսկվայում սկսված ձյունը չի դադարի մի քանի օր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ Մասնագետների համաձայն՝ եկող շաբաթվա առաջին օրերին ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի -30 աստիճան ցրտի։