Բավ է պառակտվել
27-10-2016 11:07

Մոսկվայից երկու տասնյակ չվերթներ չեն իրականացվել

Մոսկվայի օդանավակայաններից ավելի քան երկու տասնյակ թռիչքներ չեն իրականացվել, ևս յոթը չվերթ հետաձգվել է: Դոմադեդևո օդանավակայանից հետաձգվել է 13 չվերթ, ևս 5 չվերթ կհետաձգվի: Շերեմետևո օդանավակայանից չի իրականացվի 9 չվերթ, ևս 2 չվերթ կհետաձգվի: Վնուկովո օդանավակայանից բոլոր թռիչքները կակատարվեն ըստ չվացուցակի:
Անցած գիշեր Մոսկվայում ձյուն է տեղացել: Օդերևութաբանները զգուշացրել են, որ մայրաքաղաքում սպասվում է ամպամած, քամոտ եղանակ, քամու արագությունը՝ 5-10 մ/վ է:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջում այս պահին Մոսկվա-Երևան չվերթների ժամերի փոփոխություն նշված չէ: