Բավ է պառակտվել
19-01-2016 12:06

Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 100 չվերթ է չեղարկվել

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանները չեղարկում են չվերթներն ուժեղ ձյան պատճառով։ 
Առցանց ժամատախտակի տեղեկատվության համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանում երևանյան ժամանակով ժամը 11:40-ի դրությամբ չեղարկվել է ավելի քան 130 չվերթ, 17-ը՝ հետաձգվել։ 
«Դոմոդեդովոյում» չեղարկվել է 6 չվերթ, հետաձգվել՝ 12-ը, ինչպես նաև չեղարկվել է 3 չվերթի ժամանումը, հետաձգվել՝ 13 չվերթի ժամանումը։ 
«Վնուկովոյում» 2 չվերթի ժամանում հետաձգվել է, 1 չվերթ՝ չեղարկվել: 
Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիա» ավիատրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել են, որ ձնաբուքը մեծ ազդեցություն չի գործել Մոսկվայի օդանավակայանների աշխատանքի վրա: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը 28 ավիաչվերթ է չեղարկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ վատ եղանակի պատճառով։