Բավ է պառակտվել
24-04-2015 14:06

Աբխազիայում հարգում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Աբխազիայի տարբեր շրջաններում մեկնարկել են ապրիլի 22-ին: Այստեղ ապրում է 50 հազար հայ, երկրում 3 խոշոր էթնիկական խմբերից մեկը: Նշենք, որ այս երկրում որտեղ ապրում են 91 ազգության ներկայացուցիչներ: Աբխազիա հայերի ներգաղթը սկսել է 19-րդ դարի բվերջին՝ Թուրքիայիում հայկական ջարդերից հետո: 1985 թվականի ու հատկապես 1915-ի ջարդերից հետո հայերը սփռվեցին ռուսական կայսրության ողջ տարածքում: Այսօր Աբխազիայում հիմնականում համշենահայերն են՝ եկած Տրապիզոնից, Էրզրումից: Աբխազիայի հայկական Պշապ գյուղում հայկական խաչքար է բացվել, 20 հայեր Աբխազիայի հերոսի կոչմանն են արժանացել: Նույն օրը երեկոյան Սուխումիում տեղի է ունեցել դիրիժոր Դավիդ Թերզյանի ղեկավարությամբ ու Երևանից մեկնած երաժիշտների մասնակցությամբ համերգ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, որին ներկա է եղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան: Գագրայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր աղոթք են բարձրացրել, այնուհետև 100 անգամ ղողանջել են եկեղեցու զանգերն ու հարյուր սպիտակ փուչիկներ են բաց թողնվել օդ: Աբխազիայի հայկական բոլոր 34 դպրոցներում հիշատակի երեկոներ են անցկացվել, իսկ Սուխումիում նախատեսված է երթ ու հանրահավաք՝ Աբխազիայի ղեկավարության մասնակցությամբ: