Բավ է պառակտվել
06-06-2015 12:51

Համայնքներումը նտրություններից առաջ լռություն է

Վաղը, հունիսի 7-ին հանրապետության 32 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու: Մասնավորապես, 18 համայնքում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Իսկ երկու համայնքներում միաժամանակ տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Մասնավորապես, թեժ ընտրապայքար է սպասվում Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում, որտեղ առաջադրվել է 5 թեկնածու: Երկրորդ խոշոր տարածքը, որտեղ քաղաքապետի ընտրություններ են սպասվում, Արտաշատն է. այստեղ միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է` Արգամ Աբրահամյանը: Բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ: