Բավ է պառակտվել
28-12-2015 15:01

2016-ին Հրաչյա Հարությունյանին ՀՀ հանձնելու գործում առաջընթաց կլինի.ՀՀ ԱՆ

Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառով մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփին Հովհաննիսյանը: 
«Նրանք դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն և մենք բավարարել ենք դիմումը, ներկայումս հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում: Պետք է դատապարտյալին հանձնման պրոցեսը երկարատև է, մենք էլ, երբ հանձնում ենք կատարում, ամիսներ է պետք գործընթացն իրականացնելու համար»,-ասաց նա: 
Արփինե Հովհանիսյանը վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի այս հարցում կլինի առաջընթաց: «Նախարարությունը հարազատների հետ կապի մեջ է և նրանց էլ տեղեկատվություն տալիս ենք, բայց դրանք աշխատանքներն են, որ կատարվում են կուլիսներում»,-ասաց նա: