Բավ է պառակտվել
02-11-2016 11:11

Եկող տարի Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի փոխվի

2017 թվականին Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրանա եւ կկազմի 55 հազար դրամ (շուրջ 115 դոլար - խմբ.): Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նշված նվազագույնը վերաբերում է մաքուր եկամուտին: Այսինքն՝ «կեղտոտ աշխատավարձը» պետք է լինի նվազագույնը 76.600 դրամ: Հաշվարկներում հաշվի են առնվել կենսաթոշակի կուտակային բաղադրիչի հետ կապված սոցիալական վճարը՝ 5% եւ եկամտահարկը՝ 24.4%: Արդյունքում զուտ աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ: