Բավ է պառակտվել
29-01-2016 13:04

«Արի տունը» կհյուրընկալի 1100 սփյուռքահայ երիտասարդի

Այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակներում ակնկալվում է 13-18 տարեկան մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան: Այս տարվա ծրագիրը արդեն հաստատվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր  ընտանիքներին ովքեր համաձայնվում են մասնակցել ծրագրին և օգնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, ծանոթանալու Հայաստանի հետ» - ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Իրենց հասակակիցների հետ միասին, հյուրընկալ ընտանիքները և հյուրերը միասին կմասնակցեն ամառային ճամբարին: