Բավ է պառակտվել
16-02-2016 14:46

Հայաստանն այս տարի կբացի քարանձավները զբոսաշրջիկների համար

2016թ. Հայաստանի քարանձավները կբացվեն զբոսաշրջության համար: Այս մասին լրագրողներին փետրվարի 16-ին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Միեւ նույն ժամանակ, նրա խոսքով, իր գերատեսչությունը չի հանդուրժի «քարանձավային մարդկանց» գրոհը ու օպերատորների ու զբոսաշրջիկների համար վարքագծի կանոններ կսահմանի, որպեսզի նրանք ո՛չ իրենց վնասեն, ո՛չ քարանձավներին, ո՛չ էլ դրանց էկոհամակարգին:
Ապրեսյանը հիշեցրել է, որ 2015 թ. ՀՀ Կառավարությունը հաստատել է քարանձավների գործածման միջոցառումների ծրագիր: «Շատ կարեւ որ է ոչ թե պարզապես հետիոտն երթուղիներ բացել քարանձավներում, այլեւ դրանք գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Եվ նման զբոսաշրջային փաթեթների նկատմամբ բավականաչափ հետաքրքրություն կա»,- ասել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը: Նա նշեց, որ Մագիլի քարանձավի համար, որը գտնվում են Վայոց ձորի տարածքում ու հայտնի է իր չղջիկներով, արդեն սահմանվել են այցելության կանոններ: «Զբոսաշրջությունից գոյացած միջոցների մի մասը պետք է ուղղվի դրանց պաշտպանությանն ու պահպանմանը»,- հավելել է Մեխակ Ապրեսյանը: