Բավ է պառակտվել
15-01-2016 16:44

2015թ.-ին Հայաստանում արձանագրվել է երեխաների թրաֆիքինգի երկու դեպք

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության 3¬րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

«2014թ. երեխաների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել»,¬ - նշեց Դուրյանը: Անդրադառնալով առանց խնամքի մնացած երեխաներին՝ Նելլի Դուրյանը նկատեց, որ նման երեխաների թիվն իրականում մեծ չէ, ուստի յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է, գտնվում են լուծումներ: Նա հայտնեց, որ առանց խնամքի մնացած անչափահասների հարցերով հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները: