Բավ է պառակտվել
20-01-2016 14:39

2015-ին ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է մահվան 57 դեպք

Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը, gisher.news-ն զրուցել է  ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ պարզելու ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերն ըստ պատճառների: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաև քննության գործընթացները, հստակ որակումները և այլն: Պաշտպանական գերատեսչույան խոսնակը մանրամասնելով խոսքը նշեց. «Նախորդ տարվա  ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն և այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը և ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1»: 

Տաթև Առաքելյան