Բավ է պառակտվել
18-06-2015 08:33

Երկու դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: