Բավ է պառակտվել
16-02-2015 12:50

Ծառուկյանի թիկնազորը զինաթափվել է

Փետրվարի 14-ին ստուգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 հոգի ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն: 
Նշենք, որ իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ տարիների ընթացքում Ծառուկյանը իր տարածքները հսկող ՊՊՎ աշխատակիցների շարքը համալրել է յուրայիններով, որոնց լրացուցիչ խրախուսում է: Տեղեկացնենք նաև, որ Ոստիկանության լրատվական ծառայությունից հետևյալն են հայտնում. «Այս ամենը դիտեք ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում եւ վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը»: Հարկ է ընդգծել, որ չի բացառվում, որ Ծառուկյանի հետ կնքված պայմանագրերը վերանայվեն, որոշները նորից չկնքեն: