Բավ է պառակտվել
13-03-2015 14:31

Ավելացել է Գյումրիում հրաձգության գործով ձերբակալվածների թիվը

Գյումրիում հրաձգության գործով արդեն ձերբակալվել է երեք մարդ: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեի մամլո ծառայությունից, ձերբակալվել է Դավիթ Հակոբյանը: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3 մասով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ (խուլիգանություն): Գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Գյումրիի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը և Համլետ Գևորգյանը: Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել Գյումրիում մարտի 7-ի երեկոյան: Պատահարի արդյունքում տուժել է վեց մարդ: Տուժածներից երեքը ստացել են հրազենային, իսկ և երեք մարդ՝ կտրող-ծակող վնասվածքներ: Հայտնի են տուժածների անունները՝ Սմբատ Ղազարյան, Կնյազ Ղազարյան, Գագիկ Ղազարյան, Վլադիմիր Հակոբյան, Համլետ Գևորգյան, Գագիկ Ղուկասյան: Կնյազ Ղազարյանը վախճանվել է հիվանդանոցում: