24-06-2015 09:26

Առավոտը Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)

Այսօր Բաղրամյան 3 հասցեում, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երիտասարդները, որոնցից շատերը թիկնած կամ կիսաքնած էին հենց փողոցի մայթերի, ճանապարհային տարբերանշանների վրա, առավոտյան երգեցին ազգային–ազատագրական «Զարթնի՛ր լաո, մեռնիմ քըզի» երգը:


Նրանց և ոստիկանների միջև, որպես կենդանի պատվար կանգնած էին մտավորականներ և ԱԺ պատգամավորներ` Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սասուն Միքայելյանը, «Առավոտի» խմբագիր Արամ Աբրաhամյանը, դերասան Աշոտ Ադամյանը, մի քանի այլ մտավորականներ: