Բավ է պառակտվել
21-06-2014 14:22

Ուսուցիչներն այսօր նվաստացուցիչ պայմաններում են աշխատում. Ա. Բախշյան

Ըստ Կրթության և գիտության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի ուսուցիչներն այսօր նվաստաչուցիչ վիճակում են: Նա նաև անդրադարձավ այն սպասելիքներին, որ, ի վերջո, հուլիսի 1-ից բարձրանալո՞ւ են, թե ոչ ուսուցիչների աշխատավարձերը:
«Ես ցավում եմ մեր ուսուցիչների համար, բայց ասում եմ նաև, որ իրենց տեղն է, իրենք այդ վերաբերմունքը իրենց նկատմամբ, ոչ բոլորը, իհարկե, բայց նրանք, ովքեր գլխապատառ Հանրապետական կուսակցության ընտրությունների ժամանակ ինչ ասես անում են, կեղծելու դրանք, հիմա Կառավարությունը, իշխանությունն իրենց լավ ցույց է տալիս իրենց տեղը, իրենց արժեքը»,- զայրացած ասաց նա։

Անահիտ Բախշյան համաձայն է իր կուսակցական ընկեր Արմեն Մարտիրոսյանի այն մտքի հետ, որ մանկավարժների աշխատավարձը իշխանությունը կբարձրացնի ընտրություններից առաջ, որպեսզի ինչպես նախկինում ուսուցիչները զբաղվեն ընտրակեղածարարությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից հանրային ծառայության վարձատրության նոր համակարգի ձևավորումը շրջանցել է Գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության տակ գտնվող ինստիտուտներն ու մանկավարժներին:

Եվ չնայած ուսուցիչները որպես կատեգորիա ներառված չեն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ներառված 200 հազար անձանց թվում, որոնք հուլիսի 1-ից պետք է աշխատավարձերի ավելացում սպասեն, Անահիտ Բախշանին ոչ պատահական մեկը հայտնել է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում 9%-ի չափով այլ աղբյուրներից է լինելու, բայց թե ինչպե՞ս է այն լինելու, որտեղի՞ց, տիկին Բախշյանը չի կարողացել պարզել:

«Հանելուկ է մեր իշխանության բոլոր քայլերը, նորմալ մարդը, որը ուզում է հասկանալ, բացել կայքը, գտնել ինչ-որ նյութ, փաստ որոշում բան անհնար է: Այն, ով ինձ ասաց, պատահական մեկը չէր, բայց էդ հարցը, թե ինչպե՞ս, ինքն էլ չգիտեր, որովհետև ինչպե՞ս եք բարձրացնելու, եթե 2014 թվականի հունիս ամսվա համար ՊՈԱԿ-ներին ավել չեք ֆինանսավորում: Հիմա, գցելու են տնօրենների վրա մեղքը»,-ասաց կրթության փորձագետը:

«Ուսուցիչները հիմա գնում են արձակուրդ, կգնան՝ ստանալով հունիսի աշխատավարձը, օգոստոսի 16-ին կգան մի չնչին բան կստանան, էլի գլխի չեն ընկնի ՝ ի՞նչ է ավելացել, ի՞նչ չէ, հաջորդը՝ սեպտեմբերի աշխատավարձը կստանան հոկտեմբերի սկզբին: Ու նոր գլխի կընկնեն՝ ի՞նչ է կատարվել իրենց աշխատավարձերի հետ»:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ժամանակին հայտարարել էր, որ դպրոցը սոցիալական խնդիր լուծելու համար և տեղ չէ: Այս մտքի հետ Անահիտ Բախշյանը միանշանակ համամիտ է, և ասաց, որ ինքն այս մասին ասել է Արմեն Աշոտյանից առաջ:

«Դպրոցը սոցիալական խնդիր չի լուծում, այսինքն՝ եթե դպրոցը ունի ուսուցիչ, ով պիտանի չէ դպրոցի համար, բայց ունի 3 երեխա, չգիտեմ անդամալույծ սկեսուր, ամուսինը խոպան է, մեղք է, խնդրում է, ո՛չ, մի դեպքում, ես նրան կազատեմ աշխատանքից: Հաստատ»,– ասաց նա։