Բավ է պառակտվել
30-05-2014 12:10

Ուսուցչին ծեծած աշակերտների փաստաբանը դժգոհում է դատավարության բացթողումներից

Վարդենիկի ավագ դպրոցում մանկավարժի և աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործի հետ կապված դատարանը մի շարք խախտումներ է թույլ տվել: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց աշակերտների փաստաբան Ալիկ Ստեփանյանը: Ըաս նրա դատարանի սխալ որոշումներ պատճառով երեխաները զրկվեցին Վերջին զանգի արարողությանը մասնակցելու հնարավորությունից: Փաստաբանը հիշեցնում է, որ ըստ օրենքի մինչև 18 տարեկան անձը համարվում է երեխա, դատավարության ընթացքում հարկավոր էր հաշվի առնել, որ գործ ունենք անչափահասների հետ:

Gisher.news-ի այն հարցին, թե այդ դեպքում ըստ օրենքի ի՞նչ պատժաչափ պետք է սահմանվեր, փաստաբանը նշեց, որ ինքը չի ցանկանում խորանալ օրենքի դրույթնրի մեջ, իր գործն է պաշտպանյալների շահերը պաշտպանելը:
Փաստաբանը զարմանում է, որ միայն անցյալ տարվա դեկտեմբերին է Կրթության և գիտության նախարարությունը պարզել, որ տվյալ ուսուցիչը միջին մասնագիտական կրթություն ունի, այն էլ հաշվապահի որակավորմամբ:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Վարդենիկի ավագ դպրոցում ուսուցչի և աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Աշակերտների ծեծի հետևանքով ֆիզկուլտուրայի ուսուցիչը հայտնվել էր հիվանդանոցում:
Փաստաբան Ալիկ Ստեփանյանը նշեց, որ բնավ հարկավոր չէ հայտնել, որ աշակերտները դաժան ծեծի են ենթարկել, քանի որ դրանից առաջ ուսուցիչը անհարիր խոսքեր է ասել երեխաներին:
Բացի այդ, դատարանը գործը որակել է որպես խուլիգանություն, իսկ երեխաները խուլիգանություն չեն գործել:
Փաստաբանը դատավարության ընթացքը նմանեցնում է ֆանտազիայի ժանրի, կրկնում է, որ դատարանը սխալ հոդվածով է գործը վարում: Հիշեցնենք, որ երեք աշակերտներից մեկին դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել, իսկ երկուսին 6 ամսվա:
Ըստ պաշտոնական մեղադրանքի` «Մեսրոպ Գրիգորյանին, Աբրահամ Շահինյանին և Արկադի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 13:30-ի սահմաններում նախնական համաձայնության գալով միմյանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ և ծեծի ենթարկել վերջինիս»: