Բավ է պառակտվել
25-03-2015 10:48

ԵՊՀ-ում պայթուցիկի կեղծ ահազանգի հեղինակներն ուսանողներ են եղել. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը: Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: