Բավ է պառակտվել
24-11-2016 16:49

Պարզվել է Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացու ինքնությունը

Մոսկվայի օպերատիվ աշխատողները պարզել են այն տղամարդու ինքնությունը, որին նոյեմբերի լույս 24-ի գիշերը գնդակահարել են ՌԴ մայրաքաղաքի Յասենեւոյի շրջանում: 

Սպանվածը Գևորգ Գևորգյանն է: Նա Հայաստանի քաղաքացի է և Մոսկվայի տարածաշրջանում զբաղվում էր շինարարական գործարարությամբ:

Աղբյուրի խոսքով՝ 2006 թվականի թողարկման BMW ավտոմեքենան, որի մոտ գտել են Գևորգյանի մարմինը, նա ապառիկով ձեռք է բերել 2014 թվականին: