28-11-2016 15:02

Մանդարիններով ուղևորներին քնեցնող տաքսիստ-ավազակը ձերբակալվել է Մերձմոսկվայում

Մերձմոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի, ով կասկածվում է ուղևորներին թալանելու մեջ, վերջինս նրանց քնաբերով մանդարիններ և ոգելից խմիչքներ է հյուրասիրել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ կայքը:

Ըստ հետաքննության, մասնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող 51-ամյա Ռոստովի մարզի բնակիչը հաճախորդներին առաջարկել է մանդարին ուտել կամ ոգելից խմիչք խմել, որտեղ նա քնեցնող ազդեցություն ունեցող դեղամիջոցներ է ավելացրել:

«Երբ ուղեւորները քնել են վարորդը տուժածներին տեղափոխել է Օբուխովո գյուղի գերեզմանատուն, որտեղ հափշտակել է նրանց գումարները, վարկային քարտերն ու թանկարժեք իրերը, իսկ հետո նրանց թողել է այնտեղ անգիտակից վիճակում», - ասվում է զեկույցում:

Ապացուցվել է կալանավորի ներգրավվածությունը ութ հանցագործությունների մեջ: Ընդհանուր նյութական վնասը կազմել է ավելի քան 700 հազար ռուբլի: կասկածյալի տան որոնման արդյունքում հայտնաբերվել է 19 բջջային հեռախոսներ, չորս պլանշետներ, երկու նեթբուք, չորս ջրաքիսի մուշտակներ, ոսկերչական իրեր: Պարզվել է նաև, որ տաքսու վարորդը երկու զոհերը նրա գործողությունների արդյունքում մահացել են: