18-12-2013 16:36

Ավտովթար` Ուշի գյուղի մոտ. վարորդը տեղում մահացել է

Այսօր, ժամը 12.35-ինտեղեկատվությունէստացվել, որմիջպետական M-3 ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները: «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Գ.Գ-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Տեղեկանում ենք panorama.am կայքէջից: