Բավ է պառակտվել
13-11-2014 10:41

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ

Վաշինգթոնն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի խոցման առիթով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է, որ այս միջադեպը ևս մի հիշեցում է այն մասին, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը և պահպանել հրադադարի խախտման ռեժիմը տարածաշրջանում: Նա նաև նշել է, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ: