Բավ է պառակտվել
05-04-2016 03:14

ԱՄՆ-ն պնդում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքը

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նրա խոսքերով` ամերիկյան իշխանությունները պնդում են՝ հաշվի առնել միջազգային իրավունքի սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների պաշտպանություն: Նա նաև հույս է հայտնել, որ հակամարտությունը կունենա արդար լուծում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: