Բավ է պառակտվել
28-11-2013 15:56

ԱՄՆ-ում երկու կարեւոր կառույցներ կոչվել են հայերի պատվին

 

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը հայտարարել են այն մասին, որ ապագա հրթիռակիրը կրելու է Փոլ Իգնաթիուսի (Իգնաթոսյան) անունը՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունում բարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա: Իգնաթիուսն ծառայում էր Ջոն Քենեդիի եւ Լինդոն Ջոնսոնի նախագահական վարչակազմերում որպես ցամաքային զորքերի փոխնախարար, պաշտպանության նախարարի օգնական, ու վերջապես, 1967թ.-ին ռազմածովային ուժերի նախարար:

Քալիֆորնիական Լոնգ-Բիչ քաղաքում առաջին ատյանի գլխավոր դատարանը անվանակոչվել է ի պատիվ նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի:1988թ.-ին այն ժամանակ փոխնախագահ ու ԱՄՆ նախագահի թեկնածու Ջորջ Բուշ Ավագը Դոքմեջյանին համարում էր ԱՄՆ-ի փոխնախագահի հավանական թեկնածու: Սակայն Դոքմեջյանը խնդրել էր իր անունը հանել ցուցակից, քանի որ չէր ցանկանում Քալիֆորնիան թողնել դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե նա չհրաժարվեր, ապա հավանական կլիներ, որ Բուշի փոխարեն ինքն ընտրվեր ԱՄՆ փոխնախագահ: