Բավ է պառակտվել
04-05-2016 13:44

Սևանա լճի մակարդակը վերջին ութ օրում բարձրացել է 6 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, որը 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես տեղեկացնում են Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Արփա-Սևան թունելային ջրատարով օրական Սևանա լիճ մուտք է լինում 1 միլիոն 184 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ապրիլ ամսվա գումարայինով՝ 30 միլիոն 281 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ջրերի մուտքն այս տարվա ընթացքում կազմել է 9 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր:
Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Վերջին ութ օրում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 6 սանտիմետրով: