02-02-2017 15:55

Պուտինի հանդեպ ռուսաստանցիների վստահության մակարդակը կայուն բարձր է.ՀԿՈւՀԿ

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը (ՀԿՈւՀԿ) արձանագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ռուսաստանցիների վստահության կայուն բարձր մակարդակը, և տարվա սկզբից շարունակվող՝ « Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշի բարձրացման միտումը:
Այդ մասին վկայում են 2017թ. հունվարին ՀԿՈւՀԿ-ի կողմից իրականացրած երեք ամենշաբաթյա հարցումների տվյալները:
Դրանց հիման վրա կազմվել են կուսակցությունների ընտրազանգվածային վարկանիշները, քաղաքական գործիչների վստահության վարկանիշները և պետական գերատեսչությունների գործունեության գնահատականները:
Նախագահի վարկանիշը կայուն է.
ՀԿՈւՀԿ-ի՝ «ՏԱՍՍ» գործակալության ձեռքի տակ գտնվող նյութերի համաձայն, հունվար ամսին երկրի ղեկավարի գործունեությանը հավանություն են տվել հարցվածների մոտ 85%-ը: Հունվարի 9-ից 15-ը ընկած հատվածում՝ 85,3%-ը, իսկ երկու շաբաթ անց՝ 85,6%ը:
Քաղաքական գործիչների վստահության վարկանշային աղյուսակում Վլադիմիր Պուտինի վարկանիշը հարցման վերջին շաբաթում (հունվարի 23-29)՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է երեք տոկոսային նիշով(հասնելով 54,3%-ի, հունվարի 16-22-ին գրանցված նախկին 51,4%-ի փոխարեն):
Վստահության վարկանշային թոփ երեք տեղում են նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (18,2%), և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (17,7%):
Կառավարության ղեկավարի աշխատանքը հունվարին դրական են գնահատել ռուսաստանցիների գրեթե 60%-ը (60,7%՝ հունվարի 9-15-ի տվյալներով, և 59,7% ՝ հունվարի 23-29-ի տվյալներով):
Ինչ վերաբերվում է կառավարությանը, ապա հունվարի վերջին շաբաթում դրա գործունեությանը հավանություն էին տալիս հարցվածների 61,6%-ը:
Այս ցուցանիշն ընդհանուր առմամբ շատ չի տարբերվում անցած տարվա վերջին ֆիքսված արդյունքներից: Այսպես, օրինակ, ՀԿՈւՀԿ-ի՝ դեկտեմբերի 24-25-ի հարցման արդյունքների համաձայն Մեդվեդևի աշխատանքին հավանություն են տվել հարցվածների 61,2%-ը, իսկ նախարարների կաբինետին 63,2%-ը:
«Եդինոռոսները» պահպանում են միտումը.
Սոցիոլոգները նաև նշում են, որ « Եդինայա Ռոսիայի»վարկանիշի բարձրացումը, որն ի հայտ էր եկել 2016թ. վերջերին պահպանվում է նաև նոր տարվա սկզբին: Հունվարի 9-15-ին իրականացված հարցման տվյալներով (շաբաթվա մեջ գրանցված միջին արդյունքը), այն կազմել է 49,3%, հունվարի 16-22-ին հասել է 50,8%-ի, և նույն ամսվա 23-29-ին մնացել է նույն մակարդակի վրա (50,7%): Համեմատության համար նշենք, որ դեկտեմբեր ամսվա վերջին երկու ամենշաբաթյա հարցումների արդյունքներով կուսակցությունը վայելում էր 48,0%-ի աջակցությունը:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը հայտնած աջակցության մակարդակը վերջին շաբաթներում իջել է ՝13,7%-ից ( հունվարի 9-15)հասնելով 11,8%-ի (հունվարի 23-29): Այդ մասին նշված է ՀԿՈւՀԿ-ի նյութում:
« Պառլամենտական մյուս երկու կուսակցությունների նկատմամբ բացասական դինամիկան ավելի թույլ է արտահայտված. ՌԴԿԿ (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցություն)-ի վարկանիշը 10,5%-ից իջել է 10,0%-ի, «Արդար Ռուսաստանինը»՝ 5,2%-ից իջել է 4,7%-ի»,- նշված է հետազոտության արդյունքների մեջ:
Ինչպես է իրականացվել հարցումը.
ՀԿՈւՀԿ-ի համառուսական նախաձեռնողական հարցումները իրականացվել են հեռախոսային հարցազրույցների մեթոդով՝ բջջային և ֆիքսված հեռախոսահամարների պատահական ընտրության սկզբունքով:
Հեռախոսահամարներն ընտրվել են ՌԴ տարածքում գործող հեռախոսահամարների լիարժեք ցուցակից:
Ամեն օր հարցվել է 600 հոգի՝ Ռուսաստանի 80 շրջաններից:
95% ճշգրտությամբ տվյալ ընտրանքային մեթոդի սխալի հավանականությունը չի գերազանցում 4,5%-ը՝ մեկ օրվա ընթացքում հավաքված տվյալների պարագայում, և 2,5%՝ երեք օրվա ընթացքում հավաքած տվյալների պարագայում: