07-11-2016 18:26

Հայերը Ուդմուրտիայում պարտքի դիմաց ծեծել և առևանգել են հայրենակիցներին

Ուդմուրտիայի Զավյալովսկի շրջանում Հայաստանի երկու քաղաքացիների պարտքերի համար ծեծի են ենթարկել և անտառ տեղափոխել իրենց հայրենակիցներին:

«Հանցագործության դրդապատճառը կոնֆլիկտն է եղել, որը ծագել է այն բանից հետո, երբ տուժածները չեն վճարել կատարված աշխատանքի համար», - հայտնել է Ուդմուրտիայի ներքին գործերի նախարարության առաջին փոխնախարարը:

 Փաստի կապակցությամբ քրեական գործ են հարուցվել: