23-11-2016 14:42

«Ուրալի ավիաուղիներն» առաջին անգամ չվերթեր կիրականացնեն դեպի Գյումրի

«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը միջազգային նոր չվերթ է բացում Դոնի Ռոստով–Գյումրի երթուղով։

Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, նոր չվերթը կիրականացվի 2016 թ.–ի դեկտեմբրի 2–ից ուրբաթ օրերին։ Այսպիսով, դեպի Հայաստան իրականացվող չվերթերը կդառնան ամենօրյա, քանի որ Դոնի Ռոստով–Երևան երթուղով գործող չվերթն իրականացվում է շաբաթը վեց անգամ։

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում, Uralairlines բջջային հավելվածում, զանգահարելով call–կենտրոն կամ ավիատոմսերի վաճառքի ցանկացած կետից։ Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, մեծահասակի համար ավիատոմսը կարժենա 4181 ռուբլի (30 160 դրամ և 63 դոլար)։