Բավ է պառակտվել
08-05-2015 10:50

Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել Հայաստանի «արդարության և խաղաղության աղոթքին».Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում նախօրեին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել էին նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ամերիկացի համանախագահը: Նշենք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ, կոնգրեսականներ, ավելի քան երկու հազարից մարդ: