Բավ է պառակտվել
06-08-2015 10:44

Հայաստանի մշտական բնակչությունը մեկ տարում նվազել է

Անցած հուլիսի համեմատ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է 4.3 հազարով: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 2014թ. հուլիսի 1-ի համեմատ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 4.3 հազ.մարդով, իսկ 2015թ. հունվարի 1-ի (3 մլն 010.6 հազար մարդ) համեմատ այն նվազել է 5.1 հազ.մարդով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ.մարդ) բնական հավելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին:

ՀՀ բնակչության ընթացիկ հաշվառմամբ, 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 մլն 005.5 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 910.6 և գյուղականը` 1 մլն 094.9 հազար մարդ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ 2015թ.հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը:

2015թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 66.9%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 20.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 12.6%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել տարեց և 0-15 տարեկան 494 մարդ (188 տարեց և 306 երեխա):