Բավ է պառակտվել
25-11-2015 09:42

Ռուսաստանում հարձակվել են թուրքական ընկերության գործարանի վրա(լուսանկարներ)

ՌԴ Ուլյանովսկի մարզում հարձակում է իրականացվել Efes Rus գարեջրագործական ընկերության գրասենյակի վրա, որը պատկանում է թուրքական Anadolu Efes ընկերությանը: 
Նշվում է, որ հարձակվողները եկել են գրասենյակի մոտ մի քանի ավտոմեքենաներով, որից հետո հանել են Թուրքիայի դրոշը և դրա վրա ձվեր նետել: Թուրքականի փոխարեն մասնակիցները գործարանի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը:



Հաղորդվում է, որ ակտիվիստների թվում է եղել ՌԴ Կոմունիստական կուսակցության Ուլյանովսկի մասնաճյուղի ակտիվիստ Դենիս Գորելովը, ով Twitter-ում գրել է, որ մարզի բնակիչները եկել են թուրքական դրոշը պահանջելու։ 
Գործարանի մոտ են եկել նաև ոստիկանության և Զավոլոժյեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչները: Նրանց ներկայությամբ քաղաքացիներին հաջողվել է ստանալ թուրքական դրոշը: 


Կուսակցության մասնաճյուղում հայտնել են, որ կուսակցությունը կապ չունի երիտասարդների կազմակերպած այդ ակցիայի հետ, իսկ Գորելովն այնտեղ եղել է որպես անհատ։
Աղբյուրը միջադեպը կապում է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման հետ։