Բավ է պառակտվել
08-04-2015 10:18

Ուկրաինական հեռուստաալիքը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ուկրաինական ICTV հեռուստաալիքը պատրաստել է հոլովակ, որը պատմում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված զոհերի հիշատակման արարողությունների մասին: Հեռուստաալիքը պատմում է Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների, հայերի կրած կոտորածների ու ցեղասպանության հետևանքների մասին: Ռեպորտաժում նշվում է, որ իրականացված ցեղասպանությունը կրոնական հողի վրա էր, ինչի հետևանքով իրականացվեցին էթնիկ և կրոնական զտումներ: Հոլովակում տեղ է գտել նաև հեռուստաալիքի թղթակից Իննա Ժմուտի պատրաստած ռեպորտաժը, որտեղ խոսվում է հիշատակման արարողությունների լայն շրջանակների մասին: