Բավ է պառակտվել
19-06-2014 10:53

Ուկրաինայում 2014թ-ի սկզբից 5 լրագրող է զոհվել

Ուկրաինայում 2014 թվականի սկզբից զոհվել է ԶԼՄ-ների հինգ աշխատակից, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Յոհան Բիրին։

Ըստ կազմակերպության կայքում եղած տեղեկությունների՝ մահացած լրագրողների թվում են իտալացի լուսանկարիչ Անդրեա Ռոկելին և նրա օգնական Անդրեյ Միրոնովը, ուկրաինական «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմին, «Вести»-ի ռուս լրագրող Իգոր Կորնելյուկը և տեսաինժեներ Անտոն Վոլոշինը:

Ավելի վաղ լրագրողների սպանությունը դատապարտել են ՄԱԿ-ում և այլ միջազգային, ոչ կառավարական և իրավապաշտպան կազմակերպություններում:

Բյուրոյի ղեկավարը կոչ է արել ուկրաինական իշխանություններին դադարել խոչընդոտել ռուս լրագրողների գործունեությանը: «Մենք նաև կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել և հարգել լրագրողների աշխատանքը, դադարել խոչընդոտել երկրում ռուս լրագրողների տեղաշարժին և լրագրողներին հնարավորություն տալ լուսաբանել երկրում իրադարձությունները»,- հայտարարել է Բիրը։