Բավ է պառակտվել
29-08-2014 13:18

Ուկրաինայում զոհվել է հայ կամավորական (լուսանկարներ, տեսանյութ)


Обозреватель-ը՝ լրագրող Ռոման Բոչկալայի ֆեյսբուքյան գրառմանը հղումով գրում է, որ Կիևում տեղի է ունեցել Հովհաննես Պետրոսյանի հուղարկավորությունը, ով կռվել է հակաահաբեկչական գոտում՝ «Այդար» գումարտակի շարքերում:


«Նա կամավոր է գրանցվել անմիջապես Մայդանում՝ հակաահաբեկչական գործողությունների առաջին իսկ օրերից։ Նա զոհվեց զենքը ձեռքին՝ ծածկելով ընկերոջն ականի պայթյունից։ Ամբողջ հարվածը վերցրեց իր վրա։ Դա մարտ էր ռուսական հատուկ ջոկատի դեմ։ Այդ մարտում այդարովցիները հաղթեցին։ Սակայն չկարողացան պաշտպանել նրան՝ ամբողջ ջոկատի սիրելիին»,- գրել է նա։