Բավ է պառակտվել
21-10-2014 10:21

Դոնեցկից և Լուգանսկից 112 հոգի է ապաստանել Հայաստանում

 

«Բռնագաղթի կամ պատերազմական իրավիճակի պատճառով անկախությունից հետո Հայաստան են տեղափոխվել չորս տարբեր պետություններից հազարավոր հայեր: Վերջին երկիրն Ուկրաինան է: 
Ոչ միայն հայեր, այլև հազարավոր ուկրաինացիներ են երկրի արևելքի զինված բախումների հետևանքով լքում երկիրը: Ուկրաինական դեպքերի պատճառով առնվազն 285 հազար մարդ է հեռացել իրենց բնակավայրերից: 
Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված մոտ 180 հազար ուկրաինաբնակների մեջ շատ են նաև հայ ընտանիքներ: 
Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ապրող հայերի մի մասը տեղափոխվել է Ուկրաինայի այլ տարածքներ, իսկ Հայաստանի ճանապարհը, ինչպես հայտնի դարձավ «168 ժամին» բռնել է արևելյան տարածքներում ապրող մոտ 150 000 հայերից միայն 112-ը: ՀՀ Սփյուռքի նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարությունում գրանցվածների այդ թիվն ամբողջապես չի արտացոլում Ուկրաինայից եկած հայ փախստականների պատկերը, որովհետև բոլորը չէ, որ գրանցվում են պետական աջակցություն տրամադրող մարմիններում»,-գրում է «168 ժամ»-ը: