Բավ է պառակտվել
05-06-2014 11:26

Ուկրաինայի հայերի միությունն օժանդակում է կարիքավորներին

Ուկրաինայի հայերի միությունն օժանդակում է Սլավյանսկի հիվանդանոցից ութ ամսական Ժենյա Եզիկյանին այլ բուժհաստատություն տեղափոխելու հարցի լուծմանը, AnalitikaUA.net-ին հայտնել են կազմակերպության գրասենյակում:

Երեխան ծանր հիվանդություն ունի, եւ չի կարող ապրել առանց արհեստական շնչառության սարքի:
Դիտարկվոմ են տեղափոխման զանազան տարբերակներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են հայ համայնքի հետ:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար միջոցներ է ձեռնարկում կարիքավորներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Ուկրաինայի հայերի միությունում շնորհակալ են մարզային իշխանություններին, հայկական կազմակերպություններին` մարդկանց օգնելուն ուղղված գործողությունների համար: