Բավ է պառակտվել
04-04-2014 18:42

«Համաշխարհային հանրության աչքի առաջ Քեսաբում այժմ ողբերգություն է տեղի ունենում». Ուկրաինայի հայերի միության նախագահ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ Ուկրաինայի հայ համայնքը արդեն երկար ժամանակ է՝ հետևում են Սիրիայի իրադարձություններին և մշտական շփման մեջ են այդ երկրի հայ համայնքի հետ։ Իրենք դիմում է միջազգային հանրությանը՝ խիստ միջոցառումներ ձեռնարկելու և Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա իրականացված հարձակումը դատապարտելու կոչով: «Համաշխարհային հանրության աչքի առաջ Քեսաբում այժմ ողբերգություն է տեղի ունենում, որը մեզ հիշեցնում է այն, ինչ մենք արդեն վերապրել ենք մեր պատմության ավելի հին էջերում։ Մենք չենք կարող հաշտվել այդ անարդարության հետ»,- ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահը։
Հիշեցնենք, որ Քեսաբի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին։ Քեսաբում բնակվող հայերը տեղափոխվել էին Լաթաքիա, և այժմ նրանց մեծ մասը բնակվում է Լաթաքիայի հայկական եկեղեցու տարածքում։