Բավ է պառակտվել
05-11-2016 11:21

Ուկրաինան մոտ 140 ռուսական մշակութային գործիչների ներառել է «սև ցուցակում»

Ռուսական մշակույթի գործիչների «Սև ցուցակը», ում արգելվում է մուտք գործել Ուկրաինա, բաղկացած է շուրջ 140 մարդկանցից: Այս մասին վկայում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության պաշտոնական կայքը:

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է մոտ 140 ՌԴ մշակույթի գործիչների մուտքը երկիր», - ասված է անվտանգության ծառայության հայտարարությունում:

Ուկրաինայի Մշակույթի նախարարությունը 2015 թ օգոստոսին հրատարակել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների «սև ցուցակը»: Ընդհանուր առմամբ, ցանկը ներառում է 83 մարդկանց: Ցուցակում հայտնված արվեստագետներից են Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիա Պերֆիլովան, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան: